Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է գերեզմանոց տանող ճանապարհը։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 820 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվել է գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատում՝ 760 գծամետր երկարությամբ և 3460 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել սեպտեմբերի վերջերին։
Շինարարությունն իրականացրել են «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ շինարարները։










































