Երեկ Արգենտինայի մայրաքաղաքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 11-ի: Վթարը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, միմյանց էին բախվել երկու գնացք և մեկ ավտոբուս:
Տուժածների ընդհանուր թիվը գերազանցել է 11-ը: Նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վթարի հանգամանքները ճշտվում են, սակայն, ինչպես պարզ է դարձել տեսախցիկի նկարահանումներից, ավտոբուսը դանդաղ անցել է ռելսերի վրայով, այդ ժամանակ գնացքը հարվածել է նրան, ապա երկրորդ գնացքը մխրճվել է նրա մեջ հակառակ կողմից: Ավտոբուսի անցնելու պահին վառվել է կարմիր լույսը, ինչը նշանակում է, որ անցումն արգելված է եղել:









































