Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ՝ պաշտոնականացնելու զենքի ձեռքբերումը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը:
Այս մասին X սոցկայքում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով երկու նախարարների համատեղ լուսանկարը:









































