Արցախի հարցը փակված չէ. Կյանքը շարունակվում է, պայքարը շարունակվում է: «Առաջին լրատվական»-ի Podcast հաղորդման ընթացքում նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով` դասեր քաղելով տեղի ունեցածից` պետք է պայքարել ու վերադարձնել Արցախը. «Հին աշխարհակարգ է քանդվում, նորն էլ չկա. պետք է այդ պայքարում գրագետ գործենք: Մեր թշնամուց պետք է սովորենք` կորցնելով իր իրավունքներից չի հրաժարվել. 30 տարի պատրաստվել է»:
Օսիպյանի խոսքով` ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ավելի ախպերական հարաբերություն է ունեցել, քան` մեր հետ. 30 տարի մեզ խաբել ենք. «Հայաստանում ՌԴ ներկայությունը թույլ տալը մահվան վտանգ է: ՌԴ-ից ազատվելը ծանր է լինելու, բայց չազատվելը մահվան վտանգ է»:









































