Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ամբերդ գյուղի մի բնակիչ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Ամբերդ գյուղում, վիճաբանության ժամանակ, 30-ամյա համագյուղացին մետաղյա ձողով հարվածել է 49-ամյա տուժողին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































