Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողները հայտարարեցին սեպտեմբերի 12-ին ընկերության ներկայացրած նոր ապրանքների նախնական պատվերների մեկնարկի մասին։ Խոսքն առաջին հերթին iPhone 15-ի նոր շարքի և նոր Apple Watch-ի մասին է։ Ինչպե՞ս կզարմացնի և կուրախացնի Կուպերտինոյի լեգենդար ապրանքանիշն այս անգամ։ Եկե՛ք ավելի մանրամասն դիտարկենք։
iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max

Նոր մոդելներն ունեն թեթև, միաժամանակ դիմացկուն կաղապար՝ պատրաստված օդատիեզերական տիտանից (այն, ինչ օգտագործում է NASA-ն)։ Առկա են չորս գույներով՝ բնական տիտան, սպիտակ տիտան, կապույտ տիտան, սև տիտան: Երկու առաջատար մոդելներն էլ կարող են պարծենալ նոր GPU-ներով և հզոր A17 Pro չիպերով, որոնց շնորհիվ այժմ iPhone-ում կարելի է գործարկել համակարգչային և կոնսոլային խաղեր։

Սմարթֆոնի կողային եզրին հայտնվել է Action բազմաֆունկցիոնալ կոճակ, որը կարող է կարգավորել տարբեր գործողություններ, այդ թվում՝ հավելվածների գործարկում։ Դիմանկարային լուսանկարչության սիրահարները բարձր կգնահատեն ֆոկուսի և խորության կառավարման նոր տարբերակները: Բացի այդ, iPhone 15 Pro Max-ն ունի լուսանկարչական սենսոր՝ 5x օպտիկական խոշորացման համար:

Ամենաշատ քննարկվող փոփոխությունը՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելներում առկա Lightning միակցիչից USB-C-ի անցումն է, ինչը մեծացրել է տվյալների փոխանցման արագությունը (Pro տարբերակներում մինչև 10 Գբիտ/վրկ): Եվ ինչն է առավել ուշագրավ. այժմ մեկ մալուխով կարելի է լիցքավորել համակարգիչներ, պլանշետներ, սմարթֆոններ և Apple ականջակալներ:
iPhone 15 և iPhone 15 Plus

Հիմնական շարքի սմարթֆոնների կաղապարը պատրաստված է ալյումինից՝ բարակ շրջանակներով, իսկ հետևի վահանակը՝ անփայլ գունավոր ապակուց։ Սարքի հետ ավելի հարմար փոխազդեցության համար էկրանին հայտնվել է Dynamic Island-ը. նախկինում այս տարբերակը հասանելի էր միայն iPhone Pro տարբերակի սեփականատերերին: Էկրանն ինքնին դարձել է ավելի պայծառ:

Փոփոխության է ենթարկվել նաև տեսախցիկը, այժմ կարող եք գերբարձր լուծաչափով նկարներ անել (48 մեգապիքսել): Կատարելագործված AI՝ արհեստական բանականության համակարգն առաջարկում է բարելավված դիմանկարային ռեժիմ՝ ֆոկուսի և խորության կառավարմամբ։ Իսկ Smart-HDR-ի շնորհիվ գիշերային ժամերին արված լուսանկարները շատ ավելի պարզ կլինեն:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի պրոցեսորը՝ հզոր A16 Bionic չիպը, որի շնորհիվ սմարթֆոնը կուրախացնի իր բարձր կատարողականությամբ և ինքնավարմամբ, իսկ մարտկոցը կծառայի ողջ օրվա ընթացքում։ iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը հասանելի են վարդագույն, դեղին, կանաչ, կապույտ և սև գույներով:
Apple Watch Series 9

Նոր S9 պրոցեսորով Apple-ի ժամացույցները դարձել են ավելի հզոր և էներգախնայող։ Դրանք ունեն ժեստերի կրկնակի հպման կառավարում (առանց գաջեթին ուղղակիորեն դիպչելու) և թույլ են տալիս գործարկել Siri-ն անմիջապես էկրանից՝ առանց iPhone օգտագործելու: Ավելի զգայուն սենսորների շնորհիվ 9-րդ սերնդի Apple Watch-ն ավելի ճշգրիտ կբացահայտի ձեր ֆիզիկական վիճակը: Այլ փոփոխությունների շարքում են iPhone-ի կատարելագործված որոնումը և 2 անգամ ավելի պայծառ էկրանը:
Իսկ 9-րդ սերնդի Apple Watch-ը դարձել է էկոլոգիապես ավելի մաքուր, թերևս, այնպես ինչպես Apple-ի բոլոր նոր արտադրանքները: Կաղապարը պատրաստված է 100% վերամշակված ալյումինից։ Սա նշանակում է, որ ժամացույցների արտադրությունը չի ավելացնում մթնոլորտում գազերի արտանետումների քանակը։ Նոր արտադրանքի կաղապարը ներկայացված է ութ գույներով, այդ թվում՝ թրենդային վարդագույն և (Product) Կարմիր:
Apple Watch Ultra 2

Մարզիկների և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց շրջանում տարածված խելացի ժամացույցն ունի նոր S9 պրոցեսոր, տվյալների արագ հասանելիություն Siri-ի միջոցով, կրկնակի հպման ժեստերի առկայություն, զգայուն սենսորներ և գիշերային ավտոմատ ռեժիմ, որը միանում է մթության մեջ: Ընդհանուր առմամբ, ժամացույցը դարձել է ավելի դիմացկուն և հարմարավետ օգտագործման համար: Էներգախնայողության ռեժիմում դրանք կաշխատեն մինչև 72 ժամ, իսկ առանց ինտերնետ կապի գործող ռեժիմի շնորհիվ դուք կարող եք չանհանգստանալ «ցանցից դուրս» լինելու մասին։
Apple-ի խելացի ժամացույցների շրջանում Watch Ultra 2-ն օժտված է ամենապայծառ էկրանով։ Սարքերը նաև ի վիճակի են դիմանալ մինչև 40 մետր խորության ջրի տակ և մինչև 9000 մ բարձրություն հաղթահարել առանց վնասվելու, ունեն կոռոզիայի հանդեպ դիմացկուն կաղապար՝ պատրաստված ինքնաթիռի վերամշակված տիտանից և հուսալի սապֆիրե բյուրեղից։ Այնպես որ, դրանք իդեալական ուղեկից կլինեն էքստրեմալ սպորտի սիրահարների համար:

Նոր ապրանքների վաճառքի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 20-ին։ Բայց բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լինել առաջին գնորդներից, արդեն կարող են պատվերներ թողնել Apple-ի լիազորված վերավաճառողների կայքերում՝ iSpace, Mobile Center, ZigZag, iStore, Vega, Ucom, VLV:
Նախնական պատվերների ժամանակահատվածում և վաճառքի մեկնարկի առաջին 3 օրերին՝ մինչև հոկտեմբերի 22-ը, կգործի հատուկ առաջարկ iPhone 15-ի և 15 Plus-ի համար, այն է 26000 դրամ հավելյալ զեղչ, ինչպես նաև 12 ամիս առանց տոկոսի մարում՝ Ինեկոբանկում:
Մանրամասների համար դիմեք լիազորված վերավաճառող խանութներին։ Այնուամենայնիվ, ապրանքների քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ ենք տալիս շտապել։







































