Միջազգային հարաբերություններում ընկածին խփում են, կան միայն շահեր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանը Արցախի անվտանգության քողի տակ քանդել է պետության հիմքերը. «Հայաստանը տարիներ շարունակ չի ունեցել պետական շահ։ Մենք կարծել ենք՝ ունենք դաշնակից ու հույսը դրել ենք նրա վրա։ Ունեցել ենք դաշնակից, որը վերջին դարում Հայաստանը միայն կիսել է։ Գիտակցելով սխալները՝ շարունակում ենք մնալ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը։ Վախվորած քաղաքականությունը վատ տեղ է տանելու, այսպես պետություն չեն կառավարում»։ Սանասարյանը հռետորական հարց տվեց՝ ո՞րն է անկախության շարժումը, Ռուսաստանին ճանգռելը շարժում չէ. «ՌԴ-ին ճանգռելը Անկախության շարժում չէ, դա ավելի վտանգավոր է։ Արցախով մեր երազելու իրավունքն ենք կամաց-կամաց զիջում»։









































