Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին

Դրամական պարգևներ՝ Koreez մրցույթին հաղթած աշակերտների ուսուցիչներին

Հոկտեմբերի 8-ին կայացավ Koreez համադպրոցական մրցույթի 2023 թվականի շոու-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան միացավ խելացի աշակերտների ուսուցիչներին մեծարելու նախաձեռնությանը։

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել նրանց կրթվելու ցանկությունը և մեծարել այդ ճանապարհին նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, ի թիվս այլ կրթական նախաձեռնություների, որոշեց ֆինանսավորել առավել լավ արդյունք գրանցած աշակերտների ուսուցիչներից երկուսին՝ յուրաքանչուրին 500,000 դրամի չափով խրախուսական պարգև շնորհելով։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, ուսուցիչները կարևոր աշխատանքն են տանում հասարակության զարգացման ուղղությամբ։

«Լավ ուսուցիչները կյանքեր են փոխում։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տաղանդավոր աշակերտները ռեալիզացնեն իրենց ողջ ներուժը, ինչի համար էլ այսօր որոշել ենք խրախուսել հենց ուսուցիչներին։ Բիբլոս Բանկ Արմենիայում շարունակական կրթությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ Koreez-ի հետ համագործակցությունը կօգնի ընդգծել ուսուցչի դերը մեր հասարակության մեջ»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը համոզված է, որ ուսուցիչն է կանգնած երկրի զարգացման առանցքում:

«Հայաստանի Հանրապետության բնակչության ընդամենը 1%-ը կազմող ուսուցիչները, որոնք իրենց ուսերին են կրում  մնացած 99%-ին կրթելու բեռը, պետք է առավելագույնս հարգված և գնահատված լինեն մեր երկրում, որովհետև եթե հասարակության և երկրի զարգացումը վստահվել է այս 1%-ին, ապա մնացած 99%-ի պարտականությունն է ամեն բան անել ուսուցչի ինստիտուտի համար։ Շնորհակալ ենք Բիբլոս Բանկ Արմենիային և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին Koreez կրթական շարժմանը միանալու և այս կարևոր առաքելությունը մեզ հետ կիսելու համար»,- նշեց Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին երեք տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 1084 հանրակրթական դպրոցի ավելի քան 18,000 աշակերտ և ուսուցիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում