Էրդողանի և Ալիևի բացակայությունը չազդեց Գրանադայի հայտարարության վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Ղուկասյանի խոսքով՝ Գրանադայի հայտարարությունով կողմերը արձանագրեցին, որ Արցախում տեղի ունեցածը զանգվածային տեղահանություն էր. դա կարևոր դետալ էր. «Թուրքիայի և Ադրբեջանի բացակա լինելու բեռը ՀՀ վարչապետը լիովին վերցրեց իր վրա։ Գրանադայում դրվեց հստակ հարց՝ ռուսական զինվորները պետք է փոխարինվեն միջազգային խաղարար ուժերով։ Գրանադայի հայտարարությունում կա դիսոնանս»։










































