Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Ինչ կատարվեց Գրանադայում

Իսպանական Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության երրորդ վեհաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպումը չստացվեց, բայց դրա փոխարեն տեղի ունեցավ քառակողմ՝ Փաշինյան, Միշել, Մակրոն, Շոլց հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց նաև համատեղ հայտարարություն: Հայտարարության առնչությամբ Հայաստանում կան տարբեր կարծիքներ: Իշխանությունը և նրա համակիրները շեփորում են դիվանագիտական հաջողության մասին, իսկ իշխանության ընդդիմախոսները արձանագրում, որ քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը Հայաստանի դիվանագիտական ձախողումն է: Իսկ ի՞նչ կատարվեց Գրանադայում իրականում՝ Իլհամ Ալիևի բացակայությամբ: Այդ հարցի ստույգ պատասխանը հնարավոր կլինի շոշափել ավելի ուշ, եթե հոկտեմբերին Բրյուսելում կայանա եռակողմ վեհաժողով՝ Փաշինյան, Միշել, Ալիև:

Գրանադայի հանդիպումից հետո տեղեկություն եղավ, որ Միշելը ունի այդպիսի առաջարկ՝ հոկտեմբերին երեքով հանդիպել Բրյուսելում: Ընդ որում, Գրանադան մերժած ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ընդունում է Բրյուսելում եռակողմ հանդիպման գաղափարը: Կասկածից վեր է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման գաղափարը Միշելը հնչեցնում կամ առաջ է քաշում Մակրոնի և Շոլցի համաձայնությամբ: Ընդհանրապես, երբ դիտարկում ենք Շարլ Միշելի այսպես ասած միջնորդական գործունեությունը, ապա թերևս պետք է արձանագրենք մի բան՝ Միշելը քաղաքականապես ոչինչ է առանց Մակրոնի: Թե ինչ կշիռ և հնարավորություններ ունի Մակրոնը, սա այլ հարց է, բայց Եվրամիության որևէ՝ անգամ ամենաբարձր չինովնիկ կարող է որևէ քաղաքական կշիռ ունենալ միայն Եվրամիության առաջատար տերության շնորհիվ, կամ տերությունների՝ Գերմանիան էլ Ֆրանսիայի կողքին:

Հետևաբար, երբ խոսում ենք եռակողմ նախաձեռնության մասին, ապա այստեղ պարզապես կա Ֆրանսիայի դեյուրե բացակայություն, որովհետև դե ֆակտո՝ Ֆրանսիան չի կարող բացակայել բրյուսելյան ֆորմատից, կամ նրա բացակայության դեպքում այդ ֆորմատը կծառայի պարզապես Վաշինգտոնին և Լոնդոնին, որովհետև, կրկնեմ՝  ինքնին Բրյուսելը չունի և չի կարող ունենալ քաղաքական էական կշիռ: Այդպիսով, Գրանադայում տեղի ունեցածը դառնում է ընդամենը Բրյուսելի նոր հանդիպման նախերգանք, և, եթե Գրանադան մերժած Ադրբեջանը տալիս է Բրյուսելի առնչությամբ նախնական համաձայնություն, ապա կնշանակի, որ Գրանադա չմեկնած Ադրբեջանը կարծես թե ունի առնվազն նախնական գոհունակություն: Եվ սա զարմանալի չէ, որովհետև ընթերցելով Գրանադայի քառակողմ հայտարարությունը, համենայն դեպս ստացվում է բավականին երկիմաստ տպավորություն: Օրինակ, ողջունելի է, որ աջակցություն է հայտնվում Հայաստանի տարածքային ամբողջությանն ու ինքնիշխանությանը, նաև խոսվում ճանապարհների ապաշրջափակման հարցում այդ սկզբունքի մասին, նաև աջակցություն հայտնվում Արցախից տեղահանվածներին: Բայց, դրան զուգահեռ, չկա Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և ոչ մի խոսք, էլ չասած՝ էթնիկ զտման մասին, չկա որևէ խոսք, որ մարդիկ տեղահանվել են բռնի ուժի կիրառման հետևանքով: Եվ, խոսելով Հայաստանի տարածքային ամբողջության, նաև Ադրբեջանի հետ փոխադարձաբած՝ 29,8 հազարը և 86,6 հազարը ճանաչելու մասին, չկա ոչ մի խոսք Հայաստանի տարածքում արդեն իսկ գտնվող ադրբեջանական ստորաբաժանումների վերաբերյալ: Եվ դրան զուգահեռ, առկա է «սահմանազատման հրատապ անհրաժեշտության» ձևակերպում, երբ անկասկած է, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները առնվազն անիրատեսական են դարձնում «հրատապ» սահմանազատման հնարավորությունը, հետևաբար «հրատապությունն» ինքնին դարձնում ավելի շատ փակուղային իրավիճակ ստեղծող, քան խնդիր լուծող գործոն: Իսկ փակուղիները ծառայում են մեկ հանգամանքի պարարատ միջավայր ստեղծելուն՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում