Պատասխանատվությունը վրայից գցելու քաղաքական գիծ է տարվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով՝ աստղերը դասավորվել էին ի նպաստ Հայաստանի. «Ամեն բաց թողնված հնարավորությունները հանգեցրեցին այսօրվա արդյունքին։ 30 տարում չի կառուցվել լուրջ պետական ինստիտուտներ, Հայաստանը բոբիկ է գրեթե բոլոր ասպարեզներում։ ՀՀ իշխանության մեղքն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին որոշեցին, որ պատերազմն ավարտված է։ Հայաստանն ընտրեց ռուս-ադրբեջանական ճանապարհը, որի ծրագիրը Արցախի հայաթափումն էր, որն էլ իրականացավ»։ Ըստ Գևորգյանի՝ հակառուսական հռետորիկան ՀՀ իշխանության կողմից վտանգավոր է, եթե հետևում չկա դաշնակցային լուրջ գործընթաց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։









































