Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Ֆրանսիայի արտգործնախարարի բազմիմաստ այցը Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին այցելելու է Հայաստան: Նա չի ասել, թե արդյո՞ք լինելու է այց միայն Հայաստան, թե՞ նաև Ադրբեջան, և գուցե նույնիսկ Վրաստան: Ընթացիկ տարվա ապրիլի վերջին Կոլոննան ռեգիոնալ այցով ժամանել էր Երևան, Թբիլիսի և Բաքու, որի ընթացքում էլ հայտարարեց, որ Փարիզը մտադիր է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Քիշնևում, որտեղ տեղի էր ունենալու Ֆրանսիայի նախաձեռնությամբ հիմնված Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ Վեհաժողովը:

Առաջինը եղավ Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին, որտեղ կայացավ քառակողմ հանդիպումը ու եղան հայտնի պայմանավորվածությունները՝ Ջերմուկի դեմ ադրբեջանական հարձակումից հետո: Քիշնևում սակայն եղավ ոչ թե քառակողմ այլ հնգակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ: Այժմ սպասվում է նույն նախաձեռնության երրորդ վեհաժողովի շրջանակում հնգակողմ նոր հանդիպում՝ Գրանադայում, հոկտեմբերի 5-ին: Այդ հանդիպումից առաջ էլ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարում է Հայաստան այցի մասին, ոչինչ չասելով Հայաստանից բացի նաև Ադրբեջան այցելելու հավանականության կամ հնարավորության մասին:

Կասկածից վեր է, որ Կոլոննայի այցը կապված է հոկտեմբերի 5-ի հանդիպման հետ: Եվ, եթե այդ հանդիպումից առաջ նա հայտարարում է Հայաստան այցի մասին, ապա, միայն Հայաստանով սահմանափակվելը կնշանակի, որ Ֆրանսիայի արտգործնախարարն այցի ընթացքում փորձելու է Երևանում ստանալ որոշակի համաձայնություններ Գրանադայի հանդիպման բովանդակության առնչությամբ: Այդ իմաստով, միայն Հայաստան այցը կլինի որոշակիորեն մտահոգիչ, հատկապես հաշվի առնելով այն, որ Գրանադային նախորդել է նաև Բաքվի ագրեսիան Արցախի դեմ, փաստացի հայաթափումը՝ ոչ միայն ռուս խաղաղապահների չմիջամտության, այլ նաև միջազգային մյուս բոլոր դերակատարների լռության ներքո, և Ադրբեջանն ըստ էության դրանով ստացել է քաղաքական դիրքային առավելություն, առավել «մոտենալով» անմիջապես Հայաստանին առնչվող հարցերին: Այդ նոր իրավիճակում ի՞նչ օրակարգով է Գրանադայից առաջ Հայաստան գալիս Ֆրանսիայի արտգործնախարարը: Ի վերջո, այդ այցը կարող է լինել անշուշտ նաև հաջակցություն Հայաստանի, բայց այդ դեպքում հարց կառաջանա, թե դա չի՞ նշանակի Գրանադայից առաջ Ադրբեջանի դիրքի կարծրացում, և ո՞րը կլինի «էֆեկտն» այդ դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում