
«Ղազախստանի իշխանությունները հավատարիմ են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության»․ այս մասին Kazinform գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ղազախստանը հակառուսական չէ, մենք հաստատակամորեն հավատարիմ ենք Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությանը, որի հետ մեզ միավորում է աշխարհի ամենաերկար սահմանը։ Ինչպես ասացի այդ ասուլիսում, մենք տարբեր ոլորտներում համագործակցության լավ ավանդույթ ունենք, ներառյալ՝ առևտրային և հումանիտար կապերը»,- ասել է Տոկաևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից։