Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Հայաստանի հաշվարկը՝ առանց սխալվելու իրավունքի

«Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարեւոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն: Եթե դատապարտող հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետեւում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր», հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Իրավացի հայտարարություն է, որը միեւնույն ժամանակ իրավացիորեն թերեւս առաջացնում է մեկ այլ հարց՝ իսկ Արցախի էթնիկ զտման հարցում հայտարարություններից փաստացի այն կողմ չանցած միջազգային հանրությունն իրեն ինչպե՞ս կպահի անմիջականորեն Հայաստանի հանդեպ մարտահրավերների և ագրեսիվ որևէ հավակնության պարագայում:

Այս հարցը արդիական է, որովհետև Հայաստանը նկատելիորեն աշխուժացրել է աշխատանքը այն ուղղությամբ, որը ենթադրում է անվտանգության մեխանիզմների կամ բարձիկների համալրում, քանի որ ռուսական բարձիկները հարվածի դեպքում չեն բացվում և չեն պաշտպանում: Բայց, բացվելու՞ են արդյոք այլ բարձիկները, մասնավորապես նրանք, որ Հայաստանը փնտրում է այն միջազգային հանրության շրջանակում, որը միայն խոսել է և գործնականում չի խանգարել Ադրբեջանին իրականացնել Արցախի էթնիկ զտում: Այստեղ հաճախ խոսվում է այն մասին, որ ի տարբերություն Արցախի, Հայաստանի պարագայում խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտի, միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է: Նախ, այստեղ հարկ է հիշել, որ Հայաստանի վարչապետն ինքնին այդ առումով շատ վաղուց բացել է «պանդորրայի արկղը», հայտարարելով, թե Հայաստանը կադաստրի թուղթ չունի և ինքը գնում է խաղաղության բանակցության, որ կադաստրի վկայական ապահովի Հայաստանի համար:

Սակայն, գլխավորը. միթե՞ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայի հետ, ինչ տեղի է ունեցել Լիբիայի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի հետ, որեւէ մեկի մոտ դեռ թողնում է պատրանք, թե միջազգային ճանաչվածությունը անվտանգության երաշխիք է: Եթե որևէ մեկը Հայաստանի կառավարող վերնախավում, ու նաև իհարկե հանրային, քաղաքական առաջատար շրջանակներում մտածում է այդ կերպ, ապա դա մեղմ ասած քաղաքական անհամարժեքության և քաղաքական տկարամտության դրսեւորում է: Անվտանգության հարցերը լուծվում են երկու առանցքային գործոնի բերումով՝ ուժ և շահեր: Եթե Արցախի հարցում որեւէ մեկը չի ունեցել Ադրբեջանի դեմ գնալու շահ, կունենա՞ այդ շահը Հայաստանի հարցում: Սա մեղմ ասած գոյության իրավունք ունեցող հարց է, որից բխում են մի շարք այլ հարցեր և պահանջում հրատապ պատասխաններ՝ հիմնված շատ հանգամանալից ու խորը հաշվարկների վրա, այլեւս առանց այդ հաշվարկներում սխալվելու իրավունքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում