Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային իրավունքի դիրքերից առաջ տանել իր շահերը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացման հարցում խնդիրը ՌԴ նախագահի ձերբակալման հավանականությունը չէ։. «Հռոմի ստատուտի վավերացումը պաշտպանական գործիք է, որին ընդդիմանում է ՌԴ-ն։ ՌԴ-ն թույլ չի տալիս, որ ՀՀ-ն իր պաշտպանական կարողությունները բարելավի։ Խնդիրը ՌԴ նախագահին ձերբակալելու հավանականությունը չէ, այլ ՀՀ-ին անվտանգային կարողությունները բարելավելու ճանապարհին խանգարել։ ՌԴ համար Հռոմի ստատուտի վավերացումը չէ խնդիրը, այլ այն, որ Ադրբեջանը որպես պրոքսի կզրկվի կարևոր գործիքից»։