Saturday, 25 07 2026
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Մոլորություն է, թե այդպես փակվելու է ադրբեջանական այդ թեման

Հայաստանում կա մտայնություն, թե՝ Արցախում հայություն չլինելու պարագայում, փակվելու է նաև Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» այն թեման, որ հայ-ադրբեջանական քննարկումների օրակարգ է բերել Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը այն օրակարգ բերել է, դժբախտաբար, ինչը անշուշտ հայկական դիվանագիտության բացն է: Այդ հարցի օրակարգում լինելու առաջին ազդակը հնչեց դեռևս մայիսին, երբ Վաշինգտոնում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ աննախադեպ ֆորմատով բանակցությունը, քառօրյա բանակցությունը:

Դրա առաջին օրը ամերիկացի համանախագահ Լուիս  Լ Բոնոն մամուլին հայտնել էր, որ քննարկվող հարցերի թվում է նաև երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը: Հետո արդեն ավելի բաց տեքստով այդ հարցի մասին հիշատակվում էր հուլիսին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը, դրանից հետո Լավրովի արած հայտարարության մեջ: Այդ առնչությամբ, Հայաստանում կա մտայնություն, որ Ադրբեջանի համար այդ հարցը օրակարգ բերելու հիմքը Արցախն է, արցախահայությունը, և, եթե Արցախում չմնան հայեր, Ադրբեջանն էլ կզրկվի Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» հարցը առաջ մղելուց կամ խաղարկելուց:

Առերևույթ կարող է թվալ այդպես, գործնականում սակայն, թերևս պետք է արձանագրել մի էական նրբերանգ: Մենք իրավիճակը չափում ենք լոկ հայ-ադրբեջանական խնդրի պրիզմայով, տրամաչափով, մինչև աշխարհաքաղաքական հարթությունում խնդիրը չափվում է Կովկասի պրիզմայով, Կովկասի փաթեթով, իսկ մնացյալ հարցերն ընդամենը այդ փաթեթի բաղադրիչներ, որոնք հարկ եղած դեպքում կմիացվեն մի կոնֆիգուրացիայով, հարկ եղած դեպքում՝ մեկ այլ, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ միմյանցից լիովին առանձին: Ադրբեջանը խնդրի ահա այդ մասշտաբը չափելով ու դիտարկելով է օրակարգ բերում  հարցերը, ամենևին չունենալով դրանք հենց այդ պահին ամեն գնով լուծելու նպատակ: Հարցերը բերում է օակարգ, աշխարհաքաղաքական լայն չափումներում խաղալու համար: Հետևաբար, մտածել, թե Արցախում հայ չլինելու դեպքում չի լինելու նաև Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» խնդիր, մեղմ ասած մոլորություն է:

Ըստ այդմ, Հայաստանի փաստարկը այստեղ թերևս պետք է կառուցվի այն իրողության և փաստի վրա, որ ադրբեջանցիները Հայաստանից չեն տեղահանվել՝ ինչպես Ադրբեջանից բռնի տեղահանվել են հայերը և այսօր էլ Արցախից է տեղի ունենում բռնի տեղահանում, առերևույթ՝ կամավորության տեսքով: Հայաստանում ադրբեջանցիները չեն հայտնվել որևէ ուժային ճնշման տակ, չի եղել նաև բռնության, ուժի կիրառման սպառնալիք կամ ռիսկ: Նրանք Հայաստանից հեռացել են ինքնակամ, ունենալով այդ հեռացումը նախապատրաստելու, իրենց գույքը հանգիստ տնօրինելու բավականաչափ ժամանակ: Հետևաբար, չի կարող քաղաքական հարթության վրա դրվել վերադարձի խնդիր, որովհետև այդպիսի խնդիր կարող է դրվել միայն տեղահանման հիմնավոր փաստի պայմաններում: Հայաստանից չի եղել ադրբեջանական բնակչության տեղահանում, եղել է նրանց հեռացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում