Արցախը ադրբեջանական հսկողության ներքո է. առաջնային խնդիր պետք է դրվի պայթյունի հանգամանքները պարզելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Սահակյանը պայթյունի դեպքով չբացառեց հայատյացության գործոնը. «Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել են մեծաթիվ մահեր, կան գերեվարումներ, կամայական սպանություններ։ ՄԻԵԴ-ում կարող ենք հասնել սեփականության իրավունքի պաշտպանության։ Արցախի դեպքերով միջպետական գանգատի հնարավորություն գոյություն ունի, չենք բացառում կոլեկտիվ հայցերը»։