
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ասան Ժուսուպովին նշանակել է հանրապետության ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար։ Այս մասին հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Նախկինում Ժուսուպովը զբաղեցրել է Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 50-ամյա զինվորականը 1995 թվականին ավարտել է Ալմա-Աթայի Մարշալ Կոնևի անվան ռազմական ակադեմիան։