Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բաց տեքստը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ին ունեցած ելույթի առնչությամբ հանրային տարբեր շրջանակներ ունեն իրենց գնահատականները, իսկ շատ շրջանակներ էլ փորձում են պարզել, թե ի՞նչ հարց է լուծում Նիկոլ Փաշինյանն իր ուղերձով, որո՞նք են դրա քաղաքական շարժառիթները: Նիկոլ Փաշինյանը իրեն փաստացի նույնացրեց ինքնիշխանության հետ, բաց տեքստով: Ըստ էության դա նոր դիրքավորում չէ, սակայն գործնականում այդ աստիճանի հստակ և բաց տեքստով ասվում է թերևս առաջին անգամ: Դրա շարժառիթը այն ներքաղաքական իրողությունն է, որ առկա է Արցախում սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձությունների ֆոնին, միևնույն ժամանակ սակայն, թերևս՝ որոշակի նոր ռազմա-քաղաքական հնարավոր զարգացումներից առաջ, որոնց, արդեն ոչ բաց տեքստով, սակայն բավականին թափանցիկ տողատակ պարունակող ձևակերպումներով անդրադառնում է Փաշինյանը. «Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:

Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պահպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել ՀՀ արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ փոխգործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտարկում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես ՀՀ պետական սահմաներ»:

Հայաստանի վարչապետը գործնականում փորձում է ներքաղաքական դաշտում իր շուրջ ապահովել առավելագույնս մեծ մոբիլիզացիա՝ ինքնիշխանության շեշտադրման շուրջ, նույնացնելով իրեն Հայաստանի ինքնիշխանությանը եւ այդ հասարակական մոբիլիզացիայի շնորհիվ ապահովելով ընդդիմության հայտարարած մոբիլիզացիայի պատասխան դիրքավորում: Միևնույն ժամանակ, փաստացի օգնության բավականին թափանցիկ կոչ է անում Արևմուտքին, հայտնելով արևմտյան օրակարգով առաջ գնալու իր պատրաստակամությունը, միևնույն ժամանակ այդ կերպ փորձելով ապահովագրել իրեն հետագա որևէ ռազմա-քաղաքական որևէ վայրիվերումից՝ բաց տեքստով պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի, իսկ օգնության տեքստով՝ Արևմուտքի վրա: Կօգնի՞ այդ ամենը կանխել Հայաստանի հանդեպ ծավալվող ռազմա-քաղաքական սպառնալիք, թե՞ կօգնի Նիկոլ Փաշինյանին ապահովել քաղաքական պաշտպանություն այդ սպառնալիքի հետևանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում