Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Հայաստանի անկախությունը կարող է վերականգնվել միայն իրապես համաժողովրդական, ոչ կուսակցական, կազմակերպված, համահայաստանյան շարժման ստեղծմամբ

Հրապարակախոս Հրանտ տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որի համար իմ երկրի անկախությունը միշտ մնալու է ամենից վեր:

Ի դեպ վեր այդ թվում ինչ որ վերացական “երջանկություններից”: Դա դետալ է, բայց հիմքում կարևոր տարբերություն կա:

Երկար եմ խոսելու, որովհետև թեման այդպիսին է:

Ես, իհարկե, պատրաստ կլինեի ամեն գնով աջակցել իմ երկրի ցանկացած ղեկավարի կամ գործչի, որը կառաջնորդեր անկախության պայքարն օրհասական պահին:

Կարծում եմ, ես դա ապացուցել եմ իմ կյանքի տարբեր դրվագներում: Ենթադրում եմ, որ դա գիտեն հատկապես ներկա իշխող թիմից շատերը, որոնք ինձ լավ են ճանաչում:

Բայց, ցավոք, այսօր չկա Հայաստանի ղեկավար, որը տանում է անկախության պայքար:

Անկախության համար պայքարը դատարկ խոսքերով ու ժեստերով չէ, ոչ էլ այսպես թե այնպես պարզ իրողությունների արձանագրումով:

Մի ամբողջ ուղերձ, որի հիմնական շեշտն անկախությունն էր, բայց մեջը ոչ մի կոնկրետ պայքարի ծրագիր: Բառերից չկառչեք, կարծում եմ, պարզ է, որ ես ծրագիր ասելով նկատի չունեմ ինչ որ երկարաշունչ բան, այլ կարճ ու պարզ ուղենիշներ՝ ինչպե՞ս ենք պայքարում հանուն անկախության, ի՞նչ քայլերով ու հեռանկարով:

Այդ կոնկրետություն չկա, ու ես վստահաբար գիտեմ, որ չի էլ լինելու, չի էլ կարող լինել: 5 տարվա կառավարման փորձը դա հստակ ապացուցել է ոչ միայն ինձ, այլևշատ շատերի համար:

Արդեն 3 տարի բաց փուլ մտած Հայաստանի անկախության դեմ պատերազմում գլխավոր գործիքն Ադրբեջանի բանակն է: Եթե չկա այդ գործիքին դիմակայելու և դրա նկատմամբ հաջողության հասնելու հստակ գիտակցություն, կամք և քաղաքականություն, ապա անկախության մասի խոսակցությունները փուչ են: Այդպես “պայքարողները”, մանավանդ, եթե գերագույն արժեքն անկախությունը չէ, այլ “երջանկությունը” վաղը “ցավալի” ու “ստիպողական” քայլեր են անելու: Մենք դա տեսել ենք: Հոխորտանքներ, ու հետո ստորացված դիրք:

Չկա անկախության պայքար առանց ուժային բաղադրիչի:

2020 թվականին երբ սկսվեց Անկախության պատերազմը, դա չգիտակցվեց որպես այդպիսին: Որակվեց որպես Ղարաբաղյան և վարվեց որպես Ղարաբաղյան: Հայաստանի պետությունն ամեն բան արեց ռուս-թուրքական պլանի համաձայն: Անկախության պատերազմը չէր կարելի կանգնեցնել Շուշիի անկումից հետո: Բայց Ղարաբաղյանը՝ կարելի էր և պետք էր: Հայաստանի անկախության պաշտպանության լավագույն շանսը սա էր՝ շարունակել դիմադրությունը, որը ռուս-թուրքական պլանով նախատեսված չէր: Անցավ այս շանսը: Ավելին “հանուն անկախության” պայքարողները, որոնք կարծում են, որ պարտությունն անխուսափելի էր, կամա թե ակամա կրողն են “ռուս-թուրքական” քարոչության գլխավոր թեզերից մեկի:

Դրանից հետո շնորհիվ Ուկրաինայի ժողովորդի և պետության դիմադրողականության մենք ունեցանք ևս երեք տարի:

Դա բավարար ժամանակ էր պատրաստելու համար Հայաստանի նոր պաշտպանության համակարգ, եթե կար գիտակցություն, որ պատերազը չի ավարտվել, ու Ղարաբաղով ոչինչ չի ավարտվում: Բայց այդ գիտակցությունը չկար:

Հռչակվեց խաղաղության դարաշրջանի ուտոպիստական քաղաքականությունը: Հիմքում 90-ականներից հանած նաֆտալինոտ և այսօրվան բացարձակ ոչ համարժեք՝ “Ղարաբաղը զիջենք անկախության դիմաց” տեսությունն էր:

Սրա գագաթն եղավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Սա երկրորդ քաղաքական խոշոր ձախողումն էր՝ նոյեմբերի 9-ից հետո:

Բայց հայկական քաղաքական գիտակցությունը դա չարձանագրեց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչումը կարելի է քննարկել միայն այն դեպքւոմ, եթե դրա դիմաց խաղաղության 100 տոկոսանոց երաշխիք էր ստանում Հայաստանը: Բայց դա ոչ միայն չեղավ, այլև չէր կարող լինել, որովհետև Ղարաբաղյան պատերազմ ու Ղարաբաղյան հարց որպես այդպիսին չկար, կար՝ Հայաստանի հարց: Ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ոչնչի դիմաց՝ չտեսնված քաղաքական դատարկամտություն է:

Բոլորին պարզ է, որ հաջորդ ռազմական սրացումը լինելու է Զանգեզուրի միջանցքի շուրջ: Երբ դա հասկանում ես, ու որպես “նախապատրաստություն” Սյունիքի պաշտպանությանը ճանաչում ես Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ես չգիտեմ դրա անունն ինչպես դնել:

Ոչ ոք այս խայտառակ քաղաքական ձախողման համար ոչ միայն պատասխանատվություն չվերցրեց, այլև՝ չարձանագրեց դա՝ երեք տարի մենք վարել ենք քաղաքականություն, որն ավարտվել է խայտառակ ձախողմամբ: Ու դանից հետո ասել, թե անկախության պայքար ենք վարում……

Այսօր անկախության հարցն առավել կոնկրետ է քան երբևէ:

Ինչպե՞ս ենք լուծելու “Զանգեզուրի միջանցքի” հարցը:

Զիջելո՞ւ ենք դա “հանուն անկախության”:

Հաջորդիվ էլ ասեմ՝ “անկախությունն ենք զիջելու հանուն անկախության”: Ես սա լուրջ եմ ասում: Որովհետև Սյունիքից անմիջապես հետո դրվելու է հենց ֆորմալ անկախության հարցը: Ու եթե չկա ուժային պատասխան, ապա “անկախությունը զիջելու ենք հանուն անկախության”: Կամ ավելի լավ ձևակերպմամբ՝ “անկախությունը զիջելու ենք հանուն երջանկության”: Որովհետև երջանիկ հաստատ կարելի է լինել նաև առանց անկախության: Երջանկությունն անձնական կատեգորիա է, մարդը միշտ կարող է երջանիկ լինել:

Ինձ որպես ՀՀ քաղաքացի ոչ ոք չի կարող խաբել “բանակի համափարփակ ռեֆորմներ” լոլոյով: Հնարավոր չէ զինված ուժն իրապես փոխել՝ ժամանակի պահանջներին համահունչ, և դա աննկատ մնա: Ոչ մի իրական բարեփոխում չի եղել: Զենք առնելը, դիրք սարքելոը բարեփոխում չէ: Սյունիքի կռիվը շատ կոնկրետ մարտավարություն ենթադրող կարճ զինված բախում է լինելու:

Ես գրեթե վստահ եմ, որ մեր կառավարությունը նույնիսկ, եթե ենթադրում է Սյունիքի համար կռիվ տալ, պատկերացնում է, այն որպես խուլ պաշտպանություն: Դա անհնար տարբերակ է: Սյունիքը հնարավոր չէ պաշտպանել պասիվ պաշտպանությամբ: Իսկ ակտիվ պաշտպանության համար մեր քաղաքական ղեկավարությունը չունի ոչ գիտակցություն, ոչ կամք, ոչ էլ նախապատրաստել է այն:

Սա մանրամասն գրում եմ, որ ցույց տամ, որ դատարկ խոսքերով ինձ պես մարդկանց հնարավոր չէ խաբել:

Ես իմ անկախության պայքարը շարունակելու եմ որպես անհատ, իմ ընկերների, թիմակիցների ու համախոհների հետ, որոնց քանակը օրեցոր մեծանում ու մեծանալու է:
Հայաստանի անկախությունը պետք է ոչ թե պաշտպանել, այլ վերականգնել ու ստեղծել:

Ներկա քաղաքաան ղեկավարությունն այևս ի զորու չէ պայքար ղեկավարել, այն էլ անկախության պայքար:

Չափից ավելի շատ սխալներ են արվել:

Չկա գործիքակազմը, չկա գիտակցությունը, չկա պայքարի պլանը:

Կարևորը՝ չկա նաև հեղինակությունը: Զուտ Ռոբի վախով պաշտոնի մնալ, չի նշանակում ունենալ անկախության պայքարի համար անհրաժեշտ հեղինակություն:

Անկեղծ ասած, ես ավելինի մեջ էլ վստահ եմ, բայց առայժմ չխորանամ:

Հայաստանի անկախությունը կարող է վերականգնվել միայն իրապես համաժողովրդական, ոչ կուսակցական, կազմակերպված, համահայաստանյան շարժման ստեղծմամբ:

Կունենանք դրա ժամանակը թե ոչ, սա այլ հարց է:

Բայց իմ վստահությունն է՝ չկա այնպիսի՝ նույնիսկ ծանրագույն կետ, որից հետո անիմաստ է դառնում հանուն անկախության պայքարը, եթե կա գեթ փոքր շանս:

Կազմակերպված ժողովուրդն իրոք ուժ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում