
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, X-ի իր էջում գրել է.
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է։ Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել, որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում:
Մարզպետ Ղուկասյանի և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան շրջափակումը, և ես կանգնում եմ հայ ժողովրդի կողքին»։