Արցախում տեղի ունեցողը ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանին հիշեցնում է 1920-ի հոկտեմբերի 30-ը, երբ հայի տականքը կազմալուծեց Կարսի ամրոցի պաշտպանությունը. «Կարսը հանձնվեց թշնամուն առանց մեկ կրակոցի։ Պատմությունը կրկնվում է. Կարսը ևս հանձնվեց թշնամուն առանց մեկ կրակոցի։ Արցախի և Կարսի միջև այսօր պատմական զուգահեռներ են. էլի մեջտեղում հայի տականքն է»։
Շիրինյանի խոսքով՝ ՌԴ-ն Ուկրաինայում ջախջախվում է, Արցախի հանձնված զենքը տեղափոխվում է այնտեղ. «Սակարկելու վարպետ են։ Այս ամենը արվում է Կրեմլի ու Ալիևի փոխադարձ համաձայնությամբ։ Կայծակնային պատերազմը գլուխ բերելու համար Արցախում իշխանափոխություն իրականացվեց։ Թուլամորթ Արայիկ Հարությունյանը հասկանալով իրավիճակը՝ փախավ։ Հայության անձնատվությունն ու ողբերգությունն են կազմակերպում Արցախի նոր իշխանությունն ու պատգամավորները»։