Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

Չենք կարող Ադրբեջանի հետ տնտեսապես սերտ համագործակել, պետք է ճնշում գործադրել. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում չի պատկերացնում Ադրբեջանի հետ տնտեսապես սերտ համագործակցությունը, ճնշում գործադրելու և բանակցային սեղան վերադարձնելու կարիք է տեսնում: Ռոթը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցով գրառումներ է կատարել X-ում («Թվիթեր»):

«Դառը եզրակացություն Հայաստանի և ԵՄ-ի համար. Ադրբեջանը հենվել է «ամենաուժեղի օրենքի» վրա, այլ ոչ թե օրենքի ուժի: Եվ դա դաժանորեն հաղթեց։ Հայաստանը շաբաթներ շարունակ զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին: Իսկ մենք նայեցինք այլ կողմ և դրան քիչ կարևորություն տվեցինք»,-գրել է Ռոթը:

Ըստ նրա՝ եթե ԵՄ-ն վերջնականապես չճանաչի իր ռազմավարական շահը հարավկովկասյան տարածաշրջանում, ապա նոր պատերազմի վտանգ կա։ Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանը լքել է Հայաստանին, իսկ Թուրքիան պաշտպանում է Ալիևի ռեժիմին:

«Այս պայմաններում մենք չենք կարող տնտեսապես ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ։ Մենք պետք է ճնշում գործադրենք և վերադարձնենք բանակցային սեղան, որպեսզի երկու պետությունները վերջնականապես ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և զերծ մնան բռնություններից»,-նշել է Ռոթը:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսել է նաև Հայաստանի ժողովրդավարության մասին՝ շեշտելով, որ ԵՄ-ն պետք է ավելի լավ պաշտպանի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունն իր թշնամիներից՝ անվտանգության և խաղաղության համար ուժեղացված ԵՄ առաքելության, տնտեսական մեծ աջակցության, վիզայի ազատականացման և ավելի խորը քաղաքական համագործակցության միջոցով: «Մենք համերաշխ ենք ժողովրդավարական Հայաստանի հետ»,-եզրափակել է Ռոթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում