
Սեպտեմբերի 20-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Միշելը հակաահաբեկչական միջոցառումների կասեցումը որակել է որպես դրական զարգացում և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի։ Եվլախում նախատեսված հանդիպումը ևս Շառլ Միշելը դրական է որակել.