
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է որ ՌԴ–ն նախապես տեղյակ չի եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մասին։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։