Wednesday, 22 07 2026
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Փաշինյանի՞ փաստարկը, թե՞ փաստարկ նրա դեմ

Երևանի Ավագանու ընտրությունը ֆորմալ իմաստով իհարկե որևէ առնչություն չունի արտաքին օրակարգերին, բայց կասկածից վեր է, որ դրանք իրենց ազդեցությունն ունենալով ներքաղաքական իրողությունների վրա, «տեսադաշտից» բաց չէին թողնելու նաև քաղաքային ընտրության գործընթացը: Այստեղ խնդիրը այն չէ, թե որ ուժը ինչ աշխարհաքաղաքական վեկտոր կամ կենտրոն էր ներկայացնում: Էական հանգամանքը այն է, թե Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացը, արդյունքը, դրա բերումով ստեղծված բավականին հակասական, երկակի, ըստ էության նախաճգնաժամային վիճակը Հայաստանի համար ինչ ռիսկեր կամ հնարավորություններ է բացում արտաքին օրակարգերի առումով: Փաստացի մի առանցքային արդյունք է այն, որ գործող քաղաքական իշխանությունն ըստ էության չստացավ միանձնյա մեծամասնության քվե, և անգամ կոալիցիոն գործընկերոջ հետ մեծամասնություն կազմելու քվեի առումով չլուծեց խնդիրը: Եվ այստեղ հատկանշական է, որ ընտրության վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ընդգծված արտաքին օրակարգ բերեց դաշտ, խոսելով այն մասին, որ ընտրությունն ունի անկախության և ինքնիշխանության համատեքստ:

Սա շատ ընդհանուր է, բայց Փաշինյանի խնդիրը թերեւս հենց արտաքին բաղադրիչի շեշտադրումն էր, հետո արդեն ընտրության արդյունքը արտաքին տիրույթում կիրառելու համար: Ինչպե՞ս, սա է հարցը: Քվեարկությունից մի քանի օր առաջ տարբեր անդրադարձերով դիտարկեցի, որ տեղիունեցողը մեծ հաշվով կարող է լինել նաև հենց արտաքին դիվանագիտական որեւէ քայլի վստահության հանրաքվե, պայմանական իմաստով իհարկե, և Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունից հետո կարող է դրա արդյունքի հիման վրա կայացնել որևէ որոշում կամ կատարել որեւէ քայլ: Սակայն, հիմա կա մի արդյունք, որը ոչ միայն չի ստեղծում այդպիսի հնարավորություն, այլ նույնիսկ հակառակը՝ արգելակում է այն: Հարց է առաջանում՝ սա այն էր, ինչ կուզե՞ր Նիկոլ Փաշինյանը, թե՞ հակառակը, քանի որ արտաքին քայլի բացակայությունը կարող է Հայաստանի համար ստեղծել այլ մարտահրավերներ կամ ուժգնացնել եղածը:

Այս հարցերը ըստ էության չունեն միարժեք պատասխան, գոնե առերևույթ՝ մեզ համար տեսանելի դաշտում, քանի որ մենք չենք տիրապետում այն մանրամասներին, որ առկա են հայ-ադրբեջանական խոսակցության դաշտում օրինակ՝ որևէ միջնորդական հարթակում, արեւմտյան կամ ռուսական: Այդ՝ խորհրդապահական մանրամասները թույլ կտան հանգամանալից նկատել, թե արդյո՞ք փաստացի ձախողված վստահության հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի ձեռքին է փաստարկ, թե՞ փաստարկ է նրա դեմ: Միաժամանակ, ուշադրության է արժանի նաեւ այն, որ գործնականում առաջացել է առկախված վիճակ, երբ կարող է լինել մի քանի զարգացում՝ բնականոնինց մինչև ֆորս-մաժորային ու ճգնաժամային: Այլ կերպ ասած, կա արդյունք, բայց միևնույն ժամանակ նաև որոշակի միջնաժամկետ ժամանակային հեռանկար, երբ այդ արդյունքը կարող է ունենալ միմյանցից էապես տարբեր տրամաբանությամբ զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում