Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում. պասիվ քվեարկություն, ակտիվ պահանջ

Երևանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքը արտացոլում է Հայաստանում նոր քաղաքական իրավիճակը, որը այսօր ևս նախնական է, այսինքն՝ «մենարկային», այն իմաստով, որ հինը այլևս գոյություն չունի, սակայն հստակ չէ նաև նորը: Կառավարող ուժը իր հնգամյա կառավարման ընթացքում առաջին անգամ չկարողացավ հաղթահարել 50 տոկոսը, մոտենալ դրան, վաստակելով ձայների 32,57%-ը (75463 ձայն): Ընդ որում, այստեղ հատկանշական է ոչ միայն տոկոսը, այլև հենց ձայների քանակը: Կառավարող ուժը Երևանում ստացել է ընդամենը 75 463 անձի քվե, չնայած այն հանգամանքին, որ ՔՊ-ն փորձեց առավելագույնս սրել շեշտադրումը և իր առաջնորդի մասնակցությամբ երթի և հանրահավաքի ընթացքում անել հայտարարություններ, որոնք միտված էին սեփական ընտրազանգվածը առավելագույնս մոբիլիզացնելուն:

Փաստացի ստացվում է, որ այսօր, ավելի քան միլիոնանոց Երեւանում ՔՊ-ն՝ եթե ոչ առավելագույն մոբիլիզացիայի, ապա համենայն դեպս բավականին սուր շեշտադրումների շնորհիվ ստանում է ընդամենը 75 հազար ձայն: Կառավարող ուժը Երևանի իշխանություն կրող է ձեւավորել միայն կոալիցիայի շնորհիվ, որում հավանավաբար կարող է ակնկալել միայն ընտրության անցողիկ շեմը հաղթահարած Հանրապետություն կուսակցության աջակցությունը: Այդ կուսակցությունը ստացել է 11,32 տոկոսը, ինչը թերևս բարձր տոկոս է՝ կուսակցության նախորդ արդյունքների համեմատությամբ: Սակայն, այդ բարձր տոկոսը պայմանավորված է թերեւս ընտրողների խիստ ցածր, աննախադեպ ցածր մասնակցությամբ՝ 28,46 տոկոս կամ ընդամենը 234.553 ձայն: Սա, ի դեպ, ընտրության թերևս գլխավոր հանգամանքն է, որին կանդրադառնամ վերջում: Ի դեպ, այդ խիստ ցածր մասնակցությամբ է թերևս պայմանավորված նաև Հանրային ձայն կուսակցության անսպասելի՝ 9,68 տոկոս՝ 22 431 ձայն, որը Ավագանի անցած հինգ ուժերից մեկն է: Մյուս երկու ուժերը երկրորդ եւ երրորդ ցուցանիշն արձանագրած՝ Ազգային առաջընթացը կուսակցությունն ու Մայր Հայաստան դաշինքն են: Ազգային առաջընթացը իհարկե ավելի շուտ պարզապես նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Ըստ էության, նա է ձայն ստացել, այլ ոչ թե կուսակցությունը, որը մինչ Մարությանի միանալը թերևս հայտնի չէր գրեթե ոչ մեկին:

Մարությանը ստացել է ձայների 18,89%-ը (43765 ձայն): Մայր Հայաստան դաշինքը ստացել է ձայների «Մայր Հայաստան» դաշինքն է՝ 15,43%-ը (35739 ձայն): Դաշինքը մասնակցում էր ընտրությանն ավելի շատ իշխանափոխության օրակարգով: Թերևս մեկ այլ անսպասելի հանգամանք է այն, որ անցողիկ շեմը չի հաղթահարել բավականին մեծ ռեսուրսով և հավակնոտ օրակարգով ներկայացած «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որին բաց տեքստով աջակցում էր նաև Ռուբեն Վարդանյանը: Կուսակցությունը հավաքել է երեք տոկոսից մի փոքր ավելի: Մյուս կուսակցությունների ձայներին ու թվերին թերեւս չարժե անդրադառնալ: Այդպիսով, Հայաստանում նոր քաղաքական իրողությունների հանգամանքը ակնառու է: Հայաստանում չկա 2021 թվականի հունիսի խորհրդարանի ընտրությամբ ձեւավորված ստատուս-քվոն: Սակայն, չկա նաև նորը և ակնառու է, որ մեկնարկել են քաղաքական շոշափելի վերադասավորումներ և կա նաև դրա հանրային պահանջը: Եվ այստեղ է, որ առանցքային գործոնը այն է, որ Երեւանի ընտրությանն արձանագրվել է ընտրողների աննախադեպ ցածր մասնակցություն:

Դա իհարկե առաջին հերթին ձեռնտու է եղել կառավարող ուժին, քանի որ բարձր մասնակցության դեպքում փաստորեն այդ ուժի ստացած ձայների տոկոսն էր նվազելու: Գլխավորը սակայն այն է, որ ընտրողների ընդամենը 28 տոկոս մասնակցությամբ հանրությունը ցույց է տվել ներկայիս հասարակական-քաղաքական դաշտի տոտալ մերժում: Մարդկանց 72 տոկոսը հրաժարվել է որեւէ դիրքորոշում արտահայտել ներկայիս քաղաքական դաշտի հանդեպ, իր անվստահությունն է հայտնել ներկայիս քաղաքական դերակատարներին, իրողություններին, բովանդակությանը: Այստեղ անշուշտ կա քաղաքային ընտրության գործոնը, Երեւանի ընտրությանը միշտ էլ մասնակցել է համապետական ընտրությանը մասնակցած ընտրողներից ավելի քիչ թվով ընտրող, սակայն 2023-ի ցուցանիշն աննախադեպ է, ինչն անշուշտ պայմանավորված է քաղաքական պրոցեսների և դերակատարների հանդեպ մեծ անվստահությամբ: Հանրությունը պասիվ քվեարկությամբ արտացոլում է նոր քաղաքական որակների, ասելիքի, բովանդակության ակտիվ պահանջը: Այստեղ իհարկե հնչում է հասարակական մեծ ապատիայի վտանգ, ահազանգ, եւ, եթե չգտնվեն ուժեր, որոնք կարող են հանրությանը նոր բովանդակություն և որակներ առաջարկելով հանել այդ ապատիայից, ապա սա կարող է բերել իսկապես խորքային ճգնաժամի:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում