Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի կարծում՝ Մամիջանյանը միամիտ է կամ անձեռնահաս, որ նման հայտարարություն կաներ:
Ըստ իրավապաշտպանի՝ Մամիջանյանը «պրոբնի շար» գլորեց՝ հանրության տրամադրությունը ստուգելու համար․ «Հայաստանում այլևս չի կարող տեղի ունենալ նոր Հոկտեմբերի 27 ու Մարտի 1, այն 30 տարի մեզ հետ է գցելու: Երբ երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցները խոսում են հեղաշրջումների մասին, զարմանալու չէ: Հոկտեմբերի 27-ի շահառուն Քոչարյանն էր, Մարտի 1-ինը՝ Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 27, Մարտի 1․․․ սա Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավանդույթների մեջ է մտնում»:









































