Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Պուտինն երեկ մի բան է ասել, փոթորկելով շատերիս

Պուտինն  ասում է, Հայաստանին առաջարկում էինք 5 շրջանը հանձնել, մնացյալը պահել, բայց չհամաձայնեցին, ու, երբ ասում էինք բա ինչ եք անելու, ասացին՝ կկռվենք: Եվ հիմա 44-օրյա պատերազմից հետո, հանրության մի մեծ մաս բնականաբար ասում է՝ ի՞նչ անմտություն էր հրաժարվել այդ տարբերակից, այն դեպքում, երբ հետո մենք պատերազմի հետևանքով կորցրինք թե հազարավոր թանկ կյանքեր, թե գրեթե կրկնակի շատ տարածքներ: Ու թվում է, որ այստեղ իսկապես չկա հակափաստարկ: Բայց, այդուհանդերձ փորձեմ շոշափել մեկը: Նախ, այն, ինչի մասին խոսում էր Պուտինը՝ կարգավորու՞մ էր: Իհարկե ոչ: Դա միջանկյալ համաձայնություն էր, որը զգալիորեն կպարպեր հասունացող փակուղին և Ռուսաստանի համար Կովկասում կբացեր ավելի հանգիստ ու վստահ խաղի ավելի մեծ տարածություն:  Սրան զուգահեռ առկա է մյուս հարցը՝ իսկ Ադրբեջա՞նը: Ադրբեջանը համաձա՞յն էր նրան, ինչ առաջարկում էր Պուտինը:

Այդ մասին նա լռում է: Փոխարենն այդ մասին խոսել է Սերժ Սարգսյանը, մի քանի անգամ ասելով, որ Կազանում ինքը պատրաստ էր ստորագրել ներկայացված առաջարկի, պլանի տակ, բայց Բաքուն բերել է միանգամից տասը նոր առաջարկ, ասել է թե՝ պայման: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ, չէ՞ որ Բաքուն ստանում էր 5 շրջան, փոխարենը չէր ֆիքսվում ոչ մի կարգավիճակ, այսինքն ամեն ինչ ըստ էության մնում էր ինչպես կա, բայց արդեն 5 շրջանի վերադարձով, իսկ պրոցեսը մյուս հարցերի շուրջ՝ բնականաբար շարունակվելու էր: Թերևս այստեղ է, որ մենք ունենում ենք իրավիճակի գնահատումների ամենաշատ սայթաքումը, համարելով, որ Բաքուն զբաղված էր արցախյան հարցի կարգավորումով, և ընդհանրապես դրանով էր զբաղված որևէ մեկը:

Բաքուն զբաղված էր և մինչև այսօր զբաղված է ռեգիոնալ տերություն դառնալու գործընթացով: Սա մենք կարող ենք համարել անհիմն, անիրատեսական հավակնություն, բայց Ալիևը զբաղված է դրանով և փորձում է քայլ առ քայլ գնալ դեպի այդ նպատակը, օգտվելով բնականաբար այն նպատակների իրարամերժությունից, որ Կովկասի առնչությամբ ունեն ավելի խոշոր աշխարհաքաղաքական դերակատարները: 2007 թվականի Պուտինի մյունխենյան ելույթն ու այդ ֆոնին աշխարհում հասունացող տնտեսա-քաղաքական խոշոր ճգնաժամը իրազեկ սուբյեկտներին բնականաբար հուշում էին, որ մեծ հավանականությամբ իրադարձությունները զարգանալու էին աշխարհաքաղաքական դիմակայության սրման տրամաբանությամբ: Այդ պայմաններում, Ադրբեջանը համարում էր, որ միշտ էլ կարող է ստանալ այն, ինչ առաջարկվել է, և պետք է ձգտել ավելիին: Կստացվի՞՝ լավ, չի՞ ստացվի, նվազագույն ստանալիքը միշտ էլ կա, առավել ևս, որ հնարավոր պատերազմի պատրաստվելով գուցե կարող է վերցնել նաև առաջարկվածից շատ ավելին:

Հիմա գանք Երևան: Բնականաբար, ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ զգալիորեն իրազեկ էր նաև պաշտոնական Երևանը: Այդ պայմաններում, համաձայնել մի կարգավորման, որից հետո խաղաղության պահպանման երաշխիքները մեղմ ասած հալվող ռեժիմում են՝ աշխարհաքաղաքական սրվող դիմակայության, քանդվող աշխարհակարգի պայմաններում, կնշանակի պարզապես վատ դիրքավորվել հավանական փլուզումներից առաջ: Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ համաշխարհային իրողությունները քայլ առ քայլ զարգանում էին անկանխատեսելիության և դիմակայության խորացման տրամաբանությամբ, առաջացնելով հարց՝ ի՞նչ երաշխիք, որ կարգավորման լավ տարբերակ առաջարկած Ռուսաստանը ի վիճակի էր լինելու ապահովել իր տարբերակի «կկայուն երկարակեցությունը», այլ ոչ թե, օրինակ Արևմուտքի հետ հարաբերություններ պաևզելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության կարիքն ավելի ունենալով, չէր գնալու իր իսկ կարգավորման հարցում զիջումների, որոնք դարձյալ կիրագործվեին պատերազմի տեսքով: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ միարժեք պատասխաններ չկան, բայց, դրանով իսկ քննարկելի և հիմնավոր դառնում են բոլոր տարբերակները: Ըստ այդմ, այն, ինչի մասին խոսում է Պուտինը, պարզունակ մանիպուլյացիա է մի թեմայի, որը թերևս իր ներգործությունն ունենում է միայն հայկական հանրության վրա, ընդ որում ամենևին ոչ արդյունավետ ներգործությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում