ԱՄՆ-ն երբեք ձեռք չի քաշելու հայ-ադրբեջանական գործընթացից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ներսես Կոպալյանը:
Ըստ Կոպալյանի՝ ԱՄՆ-ին խաղաղության պայմանագիրը պետք է, որ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում թուլանա․ «ԱՄՆ-ն ճնշելու է, որ հայ-ադրբեջանական գործընթացը շարունակվի: Կարևոր նախանշաններ են, որ Հայաստանը դիրքորոշում է փոխում: ԱՄՆ-ն տեսնում է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը միասին փորձում են անկայունություն ստեղծել ՀՀ-ում: Այս մակարդակի քայլեր Հայաստանը երբեք չէր արել․Հայաստանը միջազգային համայնքին ցույց տվեց՝ կղզիացած չենք մնալու»:








































