Հավայան Մեծ կղզում սեպտեմբերի 10-ին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, որից ժայթքող լավան առայժմ հոսում է խառնարանի մերձակա տարածքում։ Սա այս տարվա ընթացքում Կիլաուեա հրաբխի՝ արդեն երրորդ ժայթքումն է։ Այս մասին տեղեկանում է Reuters գործակալության հրապարակումից։
Ըստ Հավայիի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության՝ ժայթքումը վտանգ չի ներկայացնում համայնքների համար՝ չնայած հրաբխային մասնիկները և գազերը կարող են մարդկանց մոտ շնչառական խնդիրներ առաջացնել։
Հրաբխի ժայթքմանը նախորդել է ուժեղ սեյսմիկ ակտիվության շրջան։ Կիլաուեայի շուրջ թռիչքների վտանգավորության մակարդակը նարնջագույնից բարձրացվել է կարմիրի։
Կիլաուեան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 2019 թ․-ին հրաբխի ժայթքման պատճառով հարյուրավոր տներ և ձեռնարկություններ էին ավերվել։







































