Արցախի հարցի հանգուցալուծումը Բաքուն պատկերացնում է ինտեգրացիայով, որին դեմ է արցախահայությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով`հայ-ռուսական այս լարված իրավիճակը լավ պատրվակ է ՌԴ համար, որ Բաքուն սադրանքի դիմի Արցախում. «ԼՂ հարցում Բաքուն տեսնում է ուժային լուծում, որին դեմ չէ ՌԴ-ն` որպես պատրվակ օգտագործելով ՀՀ հետ լարված հարաբերությունները»: Ըստ Գևորգյանի` Հայաստանը պետք է հստակ ձևակերպի այն քաղաքական գինը, որը վճարելու է ՌԴ-ն. «Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ դարձնի իր վարքագիծը. չի կարելի գետը անցնել ու մեջտեղում կանգնել»:







































