Ամեն ինչ գնում է՝ Արցախը Ռուսաստանին, Հայաստանը Արևմուտքին սցենարով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով` այժմ գործողություններ են նախաձեռնվում, որ Հայաստանն ու Արցախը հայտնվեն տարբեր ճամբարներում. «Ստեփանակերտը Բաքվի դեմքով ամբողջությամբ շուռ կգա դեպի Մոսկվա, Երևանն էլ Անկարայի միջոնրդությամբ` Արևմուտք: Հայաստանի ու Արցախի տարանջատումը ինքնանպատակ չէ, սա կկանխորոշի Իրանի ճակատագիրը: Ունակ չգտնվեցինք կանխել այս զարգացումները: Պետք է խոհեմություն դրսևորենք ու ստեղծենք հայկական հարթակ` ինքնիշխան որոշումներ կայացնելու համար»:








































