Թուրքիան ուզում է Հայաստան-Թուրքիա խաղը պահել միայն մարզական սահմանների մեջ և ոչ քաղաքականացված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թուրքագետ, «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Էստուկյանի խոսքով՝ Թուրքիան խաղը տեղափոխել է փոքրիկ քաղաք, փոխանակ այդ խաղը Ստամբուլում կազմակերպեին: Էստուկյանը նաև նշեց, որ այսօր Թուրքիան և Ադրբեջանը նույն քաղաքականություն են որդեգրել:









































