Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Պրահայի «օրակարգի» արյունոտ ստվերը

«Այսօր ադրբեջանական զինուժը անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ գտնվող հայկական մարտական դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են», նախկին Թվիթերի, այժմ X-ի վերանվանված իր միկրոբլոգում սեպտեմբերի 1-ի երեկոյան գրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սոթքում ադրբեջանական սադրանքին:

Հայաստանի վարչապետի գրառումը թերևս առաջ է բերում հարց՝ ե՞վ: Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջության դեմ ոտնձգությունների քաղաքականությունը, իսկ Հայաստանը՞, շարունակու՞մ է իրենը, օրինակ Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման մասին հայտարարությունների մասով, այն էլ Լեռնային Ղարաբաղը ներառյալ: Եթե Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումից հետո այդ դիրքորոշումը արտահայտում է Ադրբեջանին առիթ չտալու համար, ապա ստացվում է, որ այդ դիրքորոշումը այնքան էլ չի կաշկանդում Բաքվին: Իհարկե, դեռևս չեն լինում այնպիսի մասշտաբային գրոհներ, ինչպիսին Պրագայից երեք շաբաթ առաջ՝ Ջերմուկի ուղղությամբ էր, ինչն էլ թերևս Փաշինյանին բերեց Պրահայի «օրակարգին», բայց Բաքուն կարծես թե աստիճանաբար վերականգնում է Հայաստանի սահմանների հանդեպ ուժի կիրառման գործիքը, միջադեպերը դառնում են ավելի հաճախակի:

Փաստացի ստացվում է, որ Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի համար մի կողմից դառնում է Արցախի պաշարման, Լաչինի միջանցքի հանդեպ հավակնությունների դրսևորման հիմքերից մեկը, մյուս կողմից Հայաստանը դրա դիմաց չի էլ ստանում առնվազն Հայաստանի սահմանների անձեռնմխելիություն, և նույնիսկ փաստորեն չի էլ ստանում որևէ ոտնձգության հանդեպ միջազգային այլ որակի արձագանք: Հետևաբար, արդյո՞ք Հայաստանի համար ժամանակը չէ առնվազն խորհել իր քաղաքական հռետորաբանության վերանայման մասին, ներմուծելով տարրեր, որոնք կազդարարեն այսպես ասած Պրահայի «օրակարգի» վերանայման մտադրության մասին, իսկ զուգահեռ իհարկե իշխանական կուլիսներում քննարկել դա գործնականում անելու հնարավորությունները, եթե այդ «օրակարգի» մշակներն ու ջատագովները որևէ կերպ չեն փոխելու Ադրբեջանի հանդեպ իրենց քաղաքականությունը, այդ թվում Արցախի հակամարդկային պաշարման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում