Լիբանանահայ երիտասարդները անկարգությունները պայմանավորում են նրանով, որ մեր հայրենակիցները Արցախում սովամահ են լինում:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:
Գանդահարյանի խոսքով՝ Լիբանանում վաղը հրապարակային մեծ հանրահավաք կա, որը կազմակերպել են երեք կուսակցությունները․ «Սեպտեմբերի 2-ի նախօրեին Լիբանանի երեք կուսակցություններ հանրահավաք են հրավիրել: Արցախի նկատմամբ ամենաանմարդկային քաղաքականությունը կարող է հակազդեցություն ստանալ, ինչպես Լիբանանում եղավ»:









































