Չինաստանը և Հյուսիսային Կորեան չեղարկել են երկու երկրների միջև 2020 թվականից ի վեր առաջին ուղևորային ավիաչվերթները, որոնք նախատեսված էին օգոստոսի 21-ին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանի տեղեկատու ծառայությունից։
«Այսօր նախատեսված թռիչքները Փհենյան և հակառակ ուղղությամբ չեղարկվել են», – հայտնել է օդանավակայանի աշխատակիցը։
Նա խորհուրդ է տվել հետևել Պեկինից ԿԺԴՀ թռիչքների վերաբերյալ հետագա տեղեկատվությանը: Աշխատակցուհին նաև չի նշել դեպի Փհենյան և հակառակ թռիչքների չեղարկման պատճառը՝ խորհուրդ տալով դրա համար դիմել այն կազմակերպությանը, որը պետք է իրականացներ դրանք։










































