Thursday, 04 06 2026
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Համահայկական բանկը նշանակալի է իր անհեթեթությամբ

«Առաջին լրատվականի» այն հարցին, թե ինչո՞վ է Համահայկական բանկի բացումը նշանակալի ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի համար, 1994-98 թթ. ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը պատասխանեց.

«Ըստ իս` Համահայկական բանկի ստեղծումը նշանակալի է իր անհեթեթությամբ և անտրամաբանականությամբ: Մենք ունենք ձևավորված արդի բանկային համակարգ` զարգացած օրենսդրությամբ և արդյունավետ գործող հաստատություններով: ՀՀ բանկային համակարգը, տնտեսության այլ ճյուղերի համեմատ, զարգանում է առաջընթաց տեմպերով, կայուն է և հուսալի: Հիմա առանձին օրենքի հիման վրա ստեղծվում է մի առևտրային կառույց, որը դուրս է արդյունավետ գործող համակարգի ճարտարապետությունից: ՀՀ բանկային համակարգը, ինչպես հայտնի է, երկմակարդակ է. առաջին մակարդակը Կենտրոնական բանկն է, մի ձեռնարկություն, որն օժտված է որոշակի պետական գործառույթներով, երկրորդ մակարդակում առևտրային բանկերն են, որոնք գործում են օրենսդրությամբ սահմանված միասնական կանոնների շրջանակում»:

Այժմ ստեղծվել է մի կառույց, որը ենթակա չէ վերջին միջազգային փորձաքննություն անցած ու ժամանակի փորձությանը լավագույնս դիմակայած օրենսդրությանը: Ավելին, Համահայկական բանկի մասին օրենքում ասվում է, որ անգամ միջազգայնորեն ճանաչված բանկային կարգավորման հիմնական տարրերը` տնտեսական նորմատիվները, առհասարակ չեն տարածվում այս «սուպերկառույցի» վրա: Առհասարակ պետք է խուսափել «համահայկական» բառից. փողը, կապիտալը միջազգային են, պետք է ձգտել միջազգայնացման: Փողի հաջողությունը նրա միջազգային լինելու մեջ է: Երբ փողի, կապիտալի, բանկի վրա գավառամտորեն դրվում է նեղ ազգային անուն, աներկբայորեն այն դատապարտված է ձախողման: Պետք է ձգտել, որ մեր բանկերը դառնան վեր ազգային, և ոչ թե նեղ ազգային,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Մենք չգիտենք` ինչ արտոնություններ է սրան տալու նրա հիմնադիրը հանդիսացող ՀՀ ԿԲ-ն: Սակայն մի բան անվիճելի է. այս բանկը ստեղծվում է հասարակության փողերով, ուրեմն հասարակությունը իրավունք ուներ մինչև բանկի ստեղծումը (ինչ վերամբարձ անունով էլ այն հորջորջվի) պարզորոշ իմանալու, թե հանրային նշանակության ինչ ծրագրերի իրականացման նպատակով է այն ստեղծվում:

Սա մեռելածին պտուղ է, ի սկզբանե տեսանելի է, որ ապագա չունի: Սկզբունքորեն անընդունելի եմ համարում հասարակության ֆինանսական սուղ միջոցների ներդրումը սփյուռքի գործոնը շահարկող նման դատարկ և վտանգավոր ձեռնարկի մեջ,- եզրափակեց ԿԲ նախկին նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում