Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Վարդան Հովեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` դեպի Ոսկեհատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովեյանը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ավտոքարշակ-մանիպուլատորով տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 3 օր առաջ է վերադարձել Եգիպտոսից, որտեղ կնոջ հետ նշելիս է եղել մեղրամիսը։









































