Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ, գործի իրական հանգամանքները, այդ թվում՝ նշված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի ներգրավածությունը հերքելու ու չբացահայտելու, դրանով իսկ քրեական գործի քննությանը սխալ ուղղություն տալու նպատակով ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գ. Կ.-ի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ. Մ.-ի դրդմամբ, քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի հետ միասին ոստիկանության այլ ծառայողների միջոցով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այդ թվում՝ կազմել և քրեական քրեական գործին կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքը:

Մասնավորապես՝ Գ. Կ.-ից և Գ. Մ.-ից ստացած ապօրինի ցուցումների համաձայն՝ նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա, նշված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում քննիչ Ա. Հ.-ն և քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ն 2008 թվականի հուլիս-օգոստոսին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի և հայտնել, որ քննարկվող իրադարձությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված հրազեններից կրակված 5,45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներից շուրջ 1000-ը փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի հրազեններից կրակված պարկուճներով, ինչպես նաև կազմակերպել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված և քրեական գործի նյութերին կցված ծառայողական քննության նյութերը՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը փոխելու և ոստիկանության զորքերի ծառայողների ցուցմունքները վերոհիշյալ զեկուցագրերին համահունչ արձանագրելու գործընթացը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ոստիկանության զորքերի համապատասխան աշխատակիցներին ամրակցած ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա՝ շուրջ 1000 հատ պարկուճները տարել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Ա. Հ.-ին: Դրանից հետո պարկուճները տրամադրվել են հիշյալ դատաձգաբանական փորձաքննությունը կատարող, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջինս նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով:

Դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելու գործընթացին զուգահեռ՝ նույն ժամանակահատվածում Ա. Հ.-ն քննչական խմբի ղեկավար Վ. Հ.-ի և մյուսների հետ միասին կազմել և քրեական քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին վերցրել և քրեական գործին են կցել հիշյալ օրը ծառայության ընթացքում իրենց ամրակցված ինքնաձիգներից իբրև մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր, իսկ ՀՀ ոստիկանության զորքերի ղեկավարությունը կրկին Վ. Հ.-ի հրահանգով հետին ամսաթվով կազմել է հիշյալ զեկուցագրերին համահունչ, իրականությանը չհամապատասխանող, ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից իբրև ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում:

Միաժամանակ Վ. Հ.-ի հրահանգով քննչական խմբի առանձին քննիչներ, այդ թվում՝ Ա. Հ.-ն, հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և նրանց տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել են զեկուցագրերին նույնաբովանդակ՝ իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացրած ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց ամրակցված, ընդհանուր 24 միավոր զենքերից մարտական փամփուշտներով կրակոցներ են արձակել, որով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

Իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքների արձանագրումից հետո ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներին ամրակցված 24 միավոր ինքնաձիգները ներկայացվել են 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող փորձագետ Ա. Հ.-ին: 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀԿԳ քննիչ Ա. Հ.-ի ներկայությամբ հիշյալ փորձագետի կողմից համեմատական հետազոտության համար վերոհիշյալ 24 միավոր ինքնաձիգներից փորձարարական կրակոցներով ստացվել են գնդակներ և պարկուճներ, ապա կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները ամրագրվել են փորձագետի՝ 2008թ. դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին:

Այսպիսով՝ մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով կատարելով նախաքննություն և ունենալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկելու պարտականություն՝ Ա. Հ.-ն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող բազմաթիվ ինձնաձիգներ ժամանակի ընթացքում խոտանվել են, հալման միջոցով ոչնչացվել, կորել կամ այլ պատճառով հանվել շրջանառությունից, որպիսի պայմաններում քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող պարկուճների վերացմամբ խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների հանգամանքները դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների հետազոտմամբ բացահայտելու համար:

Քննչական խմբի նախկին քննիչ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում