Առաջիկա ընտրություններում զգացվելու է քաղաքական պայքարի պակաս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օռբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններին չի լինելու քաղաքական բովանդակություն․ «Երևանում քաղաքակրթական ընտրություն ակնկալելը անիմաստ է: Ռոտենբերգների, ռուբենվարդանյանների մակարդակով քաղաքական որակական ընտրություն չի կարող լինել»:









































