Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով։ Բանախոսների ելույթների, մեղադրանքների մեծ մասի հասցեատերը Ռուսաստանն էր, որն անցած ամիս միակողմանիորեն խզեց հացահատիկային գործարքը, ինչի հետևանքով ուկրաինական պարենի մատակարարումներից զրկված աֆրիկյան տարածաշրջանում բախվել են լրջագույն խնդիրների։
Չեն շրջանցել նաեւ Լաչինի միջանցքի արգելափակումը, ԼեռնայիՆ Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակը։
Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, հայտարարել է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեմն հնարավորություն չի ունենում իրականացնելու իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի դեպքում։ Նա բոլորին կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։







































