Երբ մարդ պայքարում է անկախության ու ինքնորոշման համար, ժամկետ չկա. Արցախը սա հասկանում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կալիֆորնիա նահանգի բարձրագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանը:
Աբգարյանի խոսքով` Արցախը պետք է շարունակի պնդել` անկախ հանրապետություն է. Ադրբեջանը սպանում է հայությանը. «Արցախը պետք է պայքարի, աշխարհը պետք է հասկանա, որ սա ցեղասպանություն է: Միջազգային իրավունքը մեր կողմն է, ժամանակն է, որ հարցը քաղաքականացնենք:









































