Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է, որ 2014 թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցեղասպանական գործողություններ» է իրականացրել եզդի ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Հայտարարությունը հրապարակվել է ԻՊ-ի կողմից Իրաքի եզդի փոքրամասնության դեմ իրականացված վայրագությունների 9-ամյա տարելիցին ընդառաջ:
Բրիտանիայի այս հայտարարությանը նախորդել էր Գերմանիայի դատարանի վճիռը, որով ԻՊ նախկին մարտիկը մեղավոր է ճանաչվել Իրաքում ցեղասպանական գործողությունների մեջ:
Եզդի ժողովուրդն ԻՊ-ի ծայրահեղականների թիրախում է հայտնվել իր կրոնի պատճառով՝ 2014-2015 թթ.-ին ջիհադիստների կառավարման ընթացքում Իրաքի հյուսիսային Սինջար նահանգում ենթարկվելով կոտորածների, հարկադիր ամուսնությունների և սեռական ստրկության:










































