Երիտասարդները պետք է հասկանան, որ ապագայի դերը իրենց ուսերին է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Չիկագոյից ժամանած հայ իրավաբան Գառնիկ Քորքինյանը:
Իրավաբանի խոսքով՝ ապագան հասկանալու համար պետք է անցյալն իմանալ․ «Սփյուռքում կարևոր է ազգային թեման: Սփյուռքում այսօր ազգային գաղափարները ծանրացած են: Սփյուռքը միշտ պատրաստ է օգնել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արցախին, ուզում է տեսնել այդ ազգային ոգին: Պետական ու ազգային շահը նույնը չեն, պետությունը պետք է գործի ազգային շահերի հիման վրա»:








































