Երեկ` հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղականում ենք shamshyan.com-ից: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Jeep-ը դուրս են բերել ափամերձ տարածք:







































