Միշտ էլ բանակցություններից առաջ տեղի են ունենում նման տիպի միջադեպեր, կրակոցներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Կոնֆլիկտաբանի խոսքով` կրակոցների նպատակը ճնշում գործադրելու եղանակներից մեկն է. «Ալիևի համար կարմիր գծեր գոյություն չունեն. կարևոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է: Ալիևի համար ամեն ինչ կապված է Ղարաբաղի հետ: Հիմա կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում Արցախի շուրջ, կարևորը ՌԴ-ն է, Ուկրաինան, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Շատ հեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, երբ շատ լավ գիտես Ռուսաստանը մեջքիդ կանգնած է: 2023-ին իրավիճակն այնքան բարդ է, պարզ չէ, թե ինչ կլինի հաջորդ տարի»:







































