ՌԴ նախագահ Պուտինին ուղղված Արցախի նախագահի նամակից հետո եղան զարգացումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը, նշելով, որ ռուսական տելեգրամյան ալիքներեվ եղել են կադրեր, թե ինչպես են ռուս խաղաղապահները կամրջի վրայից հեռացնում ադրբեջանական դրոշը:
Պատգամավորի խոսքով` Արցախի նախագահի նամակը ստեղծված իրավիճակից առանձնացնելը ճիշտ չէ. «ՌԴ-ն կանգնած է լուրջ ընտրության առաջ, շուտով կտեսնենք` կգնա ակտիվ քաղաքական քայլերի, թե ոչ»:
Պատգամավորը նաև կարծում է, որ Արայիկ Հարությունյանը ըստ նպատակահարմարության կարող է դիմել ում ցանկանա:








































