Ինդոնեզիայում բնակվող նախկին իսլամիստ ծայրահեղական Նազիր Աբասը, ով հետագայում հրաժարվել է ահաբեկչական գործունեությունից, հրատարակել է իր ինքնակենսագրությունը: Գիրքը, որը համալրված է կոմիքսներով, կհրատարակվի 10 հազար օրինակով: Ինչպես հայտնում է BBC-ն, այն հիմնականում նախատեսված է իսլամական դպրոցներում սովորող աշակերտների համար:
Մալայզիացի Աբասը մարզում էր այն ահաբեկիչներին, ովքեր 2002 թ. պայթյուններ էին իրականացնում ինդոնեզական Բալի կղզում: Սակայն, ի վերջո, նա զղջում է իր գործունեության համար և դառնում ոստիկանության գործակալը` «Ջամաաթ ալ-Իսլամիա» ահաբեկչական կազմակերպության շարքերում:









































