ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբեք Արցախը չեն դիտարկել Ադրբեջանի մաս, ԵՄ դիրքորոշումը վերջին վեց ամիսներին փոխվել է, որին նպաստել է հայկական կողմը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանը բոլոր ֆրոնտներով աշխատում է, հայկական կողմից ևս նման աշխատանք է պետք․ «Եթե հայկական կողմը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, բնական է՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվելու է: Աճպարարություն է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Արցախի կոսովոյացման հիմք ենք ստեղծում»:







































